ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱՎԱԶՔ ԿԱՐԵՎՈՐ Է
Մարզվիր հաճույքով այս փոքր հեծանվային GPS համակարգչի հետ։ Անկախ նպատակից Edge 130 Plus-ը միշտ քեզ հետ է։ Հեծանվային կոմպյուտեր, արագաչափ, նավիգատոր, հզորության չափիչ, վիրտուալ մրցակից։ Սրտի պուլսի չափիչ։
 Մարզման արդյունքները կպահպանվեն քո Edge սարքում։ |  Մարզման արդյունքները կպահպանվեն քո Edge սարքում։ |  Իմացիր, թե ուր ես գնում։ Հեշտ նավիգացիա։ |
 Edge 130 Plus-ը հոգում է քո ապահովության մասին |  Մնա կապի մեջ հեծանիվ վարելիս։ |  Մնա կապի մեջ հեծանիվ վարելիս։ |

Պրոֆեսիոնալ մարզումներ
Համակցիր սարքը TrainingPeaks®-ի ևGarmin Connect™օնլայն հարթակի հետ և ունեցիր մարզումներիդ ծրագիրը Edge սարքի էկրանին։

Օրգանիզմի վիճակի մոնիտորինգ
Ստացիր վերլուծություններ մարմնիդ մարզական վիճակի մասին։ Հետևիր VO2 max-ին, սրտի աշխատանքին և շատ ավելիին։

MTB դինամիկա
Սարերում հեծանիվ վարելուց հետևիր բոլոր կարևոր տվյալներին,ինչպիսիք են ցատկի ժամանակը, ցատկի հեռավորությունը և այլն։

CLIMBPRO հնարավորություն
Որևէ բարձրունք բարձրանալիս տես, թե որքան է մնացել և, թե ինչքան է թեքությունը։ Սա կօգնի ճիշտ բաշխել էներգիան և հասնել վերջնակետին

MULTI-GNSS
Edge 130 Plus-ը օգտագործում է մի քանի արբանյակային համակարգեր (GPS, GLONASS և Galileo), ինչը թույլ է տալիս կատարել նավիգացիա ավելի բարդ պայմաններում, քան հնարավոր է միայն GPS օգտագործելով։ Ներկառուցված բարձրաչափը ցույց կտա, թե ինչքան ես բարձրացել։

Հեշտ նավիգացիա
Իմացիր, թե երբ է հաջորդ շրջադարձը և հետևիր նավիգացիային՝ հասկանալու համար որտեղ ես։ Edge 130 Plus-ը ցանկացած վայրից քեզ հետ կբերի դեպի սկզբնակետ։

Պարզ, ընթեռնելի էկրան
Տես ճանապարհները այս 1.8 դույմանոց վառ էկրանին։ Այն պարզ ընթեռնելի է թե՛ ուղիղ արևի և թե՛ լույսի բացակայության դեպքում։

VARIA™
Համակցիր Edge 130 Plus-ը Varia հետևի ռադարի և լուսարձակ սարքի հետ, որպեսզի հեշտությամբ տեսնես և լինես տեսանելի։

Պատահարի հայտնաբերում
Edge-ը պատահարի դեպքում ավտոմատ կերպով ուղարկում է ձեր վստահված կոնտակտներին հաղորդագրություն՝ ձեր գտնվելու վայրի կոորդինատներով։

Սմարթ ծանուցումներ
Ստացիր նամակներ և ծանուցումներ Edge-ի էկրանին այն համակցելով սմարթֆոնի հետ։

CONNECT IQ™
Connect IQ Store-ից կարող ես ներբեռնել անհրաժեշտ ծրագրերը և տեսնել հավելյալ տվյալները։

Համակցում Garmin Connect-ի հետ
Garmin Connect-ը հսկայական օնլայն հարթակ է, որը թույլ է տալիս կապնվել, շփվել և մրցել միլիոնավոր մարդկանց հետ։